Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Փետրվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մայր Աթոռ, կարևորեց Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու ժողովրդին հուզող խնդիրների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը և իրականացվող ծրագրերը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ պրն. Կարեն Կարապետյանն իր ծառայության տարբեր հանգամանքներում մշտապես աջակից է եղել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և նրա կառույցներին:
Իր հերթին ՀՀ վարչապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և ՀՀ կառավարության միջև առկա հարաբերություններին` մեծապես կարևորելով պետություն-եկեղեցի համագործակցությունը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կառավարության ղեկավարին ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը: Խոսվեց նաև երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:
Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ վարչապետին մաղթեց, որպեսզի հաջողություններով պսակվեն Հայրենիքի առաջընթացին և ժողովրդի բարօրությանն ուղղված նախաձեռնությունները: