|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ էր եկել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: ԱԺ-ից նա շատ արագ հեռացավ` քվեարկություններից հետո:
Նիստերի դահլիճից դուրս գալիս Ծառուկյանը համաձայնեց պատասխանել լրագրողների մեկ հարցի միայն: Հարցն էր` ինչպես է վերաբերվում էր Գորիսում տեղի ունեցած դեպքերին, ինչպես է գնահատում իրավիճակը: «Ես իրավիճակը շատ ցավալի եմ գնահատում: Դեպք է կատարվել, որը ոչ թե ամեն լրագրող` ոնց ուզում, ցանկանում է, այդպես մեկնաբանի` թե որ կողմը պահի, որը չպահի: Բոլորս պետք է արդարացի լինենք: Ցավալի դեպք է կատարվել, պետք է շատ զուսպ, չափի մեջ լինենք: Կորսուստ է եղել, հաճելի դեպք չէ ոչ մի կողմի համար: Դրա համար բոլորս պետք է համբերատար սպասենք` համապատասխան իրավապահ մարմինները քննությունը կատարեն եւ մեղավորներին պարտադիր պատժեն»,- հայտարարեց Ծառուկյանը: