Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների վրա հարձակման ժամանակ տվյալ տարածքում չեն եղել․ նրանք տվյալ հատվածում մոնիթորինգ են իրականացրել ապրիլի 11-ի առավոտյան, երբ հարձակումը դեռ չէր սկսվել։
«Արմենպրես»-ը հարցում էր ուղարկել ԵՄ-ի մամուլի ծառայությանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ԵՄ-ին ծանուցե՞լ է ապրիլի 11-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի մասին և ինչպիսի՞ն է ԵՄ ղեկավարության արձագանքը Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությանը, որը խաթարում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։
ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի բաժնից հայտնել են հետևյալը․
«Հայաստանում ԵՄ առաքելությունը իր մանդատի շրջանակներում Տեղ և Կոռնիձոր գյուղերի հատվածում պարբերական պարեկությունը իրականացրել է ապրիլի 11-ի առավոտյան։ Այնինչ, նրանք ներկա չեն եղել այդ հատվածում, երբ միջադեպը տեղի է ունեցել։ Ուշ երեկոյան Առաքելությունը Հայաստանի իշխանությունների կողմից տեղեկացվել է կրակոցների մասին»։