կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-26 10:48
Քաղաքական

Նոր մանրամասներ հայ-վրացական սահմանին հնչած կրակոցների մասին

Նոր մանրամասներ հայ-վրացական սահմանին հնչած կրակոցների մասին

Երեկ երեկոյան անհանգիստ վիճակ է տիրել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի հսկիչ-անցակետին հարակից հատվածում։ Այս մասին տեղեկացնում է «Երկիր մեդիան» եւ շարունակում. «Հնչած կրակոցների վերաբերյալ ավելի ուշ վրաց իրավապահները հանդես են եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, որ սահմանի վրացական հատվածում, Սադախլո անցակետի մոտ ձերբակալել են Վրաստանի մի քանի քաղաքացի։

 

Համաձայն հաղորդագրության, ոստիկանության Քվեմո Քարթլիի նահանգային բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են վեց հոգու, ովքեր մեղադրվում են սպանություն կատարելու մեջ։ Նոյեմբերի 25-ին, երեկոյան ժամը՝ 19:00-ին, նրանք Մակարով ատրճանակով վիրավորել են Վրաստանի քաղաքացի, Մառնեուլի բնակիչ երեք անձանց եւ փորձել դիմել փախուստի։ Ոստիկանները շրջապատել են նրանց եւ ձերբակալել։

 

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն երկուսի կյանքը փրկել չի հաջողվել։ Անցակետում այժմ իրավիճակը հանդարտ է, եւ այն գործում է սահմանված ռեժիմով»։