կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 13:02
Քաղաքական

Բեռլինյան պատ չէր, հողաթումբ էր. Հրանտ Գրիգորյան

Բեռլինյան պատ չէր, հողաթումբ էր. Հրանտ Գրիգորյան

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Էջմիածնի Արշալույս գյուղում ցնծություն է` քանդվում է «Բեռլինի պատը»: Գյուղացիները բացել էին այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, տարիներ շարունակ փակ էին պահում, որպեսզի իրենց տան մոտով երթեւեկություն չլինի: «Ճանապարհի այդ հատվածում հողապատնեշ էին սարքել, որը խոչընդոտում էր երթեւկությանը: Սակայն գեներալի եղբորորդին` Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը /ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրը/ «քաջություն ու կամք» դրսևորեց` դուրս գալու հորեղբոր ընտանիքի դեմ»,- գրել էր «Հրապարակը»:

 

Այսօր ԱԺ-ում, երբ Մանվել Գրիգորյանի եղբորորդուց` Հրանտ Գրիգորյանից, փորձեցինք պարզել, թե ինչպես ստացվեց, որ «բեռլինյան պատը» քանդվեց, պատգամավորը հայտարարեց. «Բեռլինյան պատ չէր, հողաթումբ էր»:

 

Ի պատասխան դիտարկմանը, թե, այդուհանդերձ, հակառակվել են հորեղբորը, պատգամավորը վստահեցրեց, որ հակառակվելու բան չկար` «փողոց ա եղել, բացվել ա»: Հարցին, թե մինչեւ հիմա ինչո՞ւ չէր քանդվում այդ հողաթումբը, պատգամավորը պատասխանեց. «Պահանջարկ է եղել, բացվել ա»: Իսկ հարցին` հորեղբայրը դրա համար չի՞ նախատել, պատասխան ստանցանք. «Լավ էլի, նախատելու բան չկա»:

 

Ուշագրավ է, որ պատգամավորը վստահեցրեց նաեւ, որ ոչ մի հակասություն իրենց եւ հորեղբոր ընտանիքի միջեւ չկա:

 

Սյունիքի դեպքերին  պատգամավորը չցանկացավ անդրադառնալ: