կարևոր
5224 դիտում, 5 ամիս առաջ - 2024-04-11 16:11
Քաղաքական

Աշոտ Փաշինյանը վիրտուալ հայրենիքում չէր ծառայում․ ինքն էլ ինքնաթիռով իրական հայրենիքից, իրակա՛ն հայրենիք էր գնում․ Աննա Գրիգորյան

Դուք մեր հայրենիքը դարձրեցիք պատմական։ Ժողովրդի ինքնորշման իրավունքը դարձրել եք սոցիալական հարց։ Ոչ խոսում եք արցախցիների վերադարձի մասին, ոչ էլ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի և ռազմագերիների վերադարձի մասին։ Այս մասին ելույթում ասաց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

Նա հավելեց, որ գործող իշխանությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պայքարը, հաղթանակը դարձրել է սոցիալական հարց։ «Առհասարակ, Արցախի մասով՝ ձեր ռազմավարությունը հետևյալն է՝ Արցախը տալիս ենք, Հայաստանը պահում ենքԼ Ի՞նչ արեցիք։ Պահեցի՞ք» ,-ասաց Գրիգորյանը։ Նա հիշեցրեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, որտեղ նշված էր, որ Տավուշի տարածքները պետք է զիջվեին, իսկ Փաշինյանն ասել էր՝ ձեռքս կտրեմ, այդ տարածքները չեմ զիջի։ «Ռազմական պարտության պահին, այսինքն՝ մեր ամենաթույլ պահին, ասել եք՝ այդ տարածքները չեմ տալու։ Հիմա, երեք տարի հետո, ո՞նց եք բանակցել, որ հիմա պետք է տաք։ Երկու տարբերակ կա․ կամ դոուք ասել եք՝ փաստաթղթում թողեք այդ կետը չլինի, բայց ընդհանուր պայմանավորվածությունը և ընկալումը շարունակում է մնալ և իրականացումը հիմա է կատրաում։ Կամ դուք երեք տարի այնպես եք բանակցել, որ մեզ այն հանգրվանի եք հասցրել, որ ռազմական պարտության պահին ավելի լավ վիճակում ենք գտնվել, քան այս պահին ենք գտնվում»։ 

Մանրամասն՝ տեսանյութում