Բեռլինի բնակիչները հիշում են ինչպես կես դար առաջ իրենց քաղաքում հայտնվեց տխրահռչակ բեռլինյան պատը: Բեռլինյան պատը 155կմ երկարությամբ պետական սահման է եղել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության եւ Արեւմտյան Բեռլինի միջեւ, ընդ որում Բեռլինի տարածքում` 43կմ: Այն կառուցվել է 1961թ. օգոստոսի 13-ին Վարշավյան պայմանագրի երկրների կոմունիստական եւ աշխատավորական կուսակցությունների քարտուղարների առաջարկով եւ ԳԴՀ Ժողովրդական պալատի որոշման հիման վրա: Կանաչների կուսակցության ակտիվիստները առաջարկում են կազմել հեծանվային երթուղի այն տարածքներով, որտեղով անցնում էր սահմանը :