կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-31 10:34
Քաղաքական

Քարվաճառը, ինչպես ողջ Արցախը, իրենցը չէր, մերն էր, և գողացան. Ա Գրիգորյան

Քարվաճառը, ինչպես ողջ Արցախը, իրենցը չէր, մերն էր, և գողացան. Ա Գրիգորյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է.
 
«Քարվաճառը մերը չէր․ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել․ իմքայլական Հովիկ Աղազարյան»
 
Դուխով ասող շատ կա, բայց հարցը այն է, որ այս մարդը ճիշտ է, Քարվաճառը իրենցը չէր, մերն էր, և գողացան։ Գողացան Հադրութը, Շուշին, Ջրականն ու մյուս բնակավայրերը։
 
Եթե հիմա մեկը գա ինձ ասի, թե` բա այս թղթի տակ ստորագրի, քեզ կտամ մեկ միլիարդ, և հենց ստորագրես Ռուանդայի կեսը կանցնի Ուգանդային, ապա հնարավոր է, որ ստորագրեմ։ Գիտե՞ք ինչու, քանի որ Ռուանդան իմը չի։ Ինչպես Արցախը այս իշխանություններինը չէր»։