կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 11:23
Քաղաքական

Վարչապետն ընդունել է «Հայջրմուղկոյուղու» պայմանագրային կառավարիչ` ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահին

Վարչապետն ընդունել է «Հայջրմուղկոյուղու» պայմանագրային կառավարիչ` ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ` ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ֆրանսիական ընկերության կողմից մեր երկրում իրականացվող աշխատանքների ընթացքից:

 

««Սաուր» ընկերությունը մեր ակնկալիքներն արդարացրել է, քանի որ այս բնագավառում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մասնավորապես, ավելացել է ջրամատակարարման ժամանակացույցը, բարձրացել է ջրի ախտահանման տոկոսը և այլն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

 

Ժերոմ Լե Կոնտը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Ֆրանսիական ընկերության գործադիր նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում մեր երկրում ներդրվելու է ջրամատակարարման ցանցի վերահսկման բարձրակարգ համակարգ, աշխատանքներ են տարվում հեռակառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ, ինչպիսին գործում է Ֆրանսիայում:

 

Մշակվում են նաև այլ նոր ծրագրեր: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է «Սաուր» ընկերության կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց հաջողությամբ իրականացնելու գործում: