կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-28 12:51
Քաղաքական

Աչքիս առաջ երազանքներով և վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են. Գեղամ Նազարյան

Աչքիս առաջ երազանքներով և վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են. Գեղամ Նազարյան

Բանակ՝ տոնդ շնորհավոր։ Իմ վիրավոր, վնասված, հիվանդ, բայց ուժեղ բանակ՝ շնորհավոր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվեց Արցախյան 44-օրյա պատերազմում:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամենադժվար շնորհավորանքն է։ Ի՞նչ գրես, ի՞նչ ասես։ Աչքիս առաջ երազանքներով եւ վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են։ Աչքիս առաջ երեկ սահմանին կանգնած, մեր Տավուշ աշխարհի սահմանը հսկող աբգարներն են՝ մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից լավը։ Իմ դիպուկահար Աբգարի փոխարեն մեկ այլ հրաշք դիպուկահար Աբգար էր այնտեղ։

Զոհված հրամանատարներին փոխարինել էին վրեժով լցված հրամանատարներ, որոնց երեք բառից չորսը զոհված հրամանատարների մասին էր։

Շնորհավոր բանակ, իմ վիրավոր, բայց աշխարհի ամենաուժեղ բանակ։ Բանակ, Աբգարներ, դուք չեք պարտվել, դուք հաղթել եք։ Դուք թշնամուն ահնպիսի ջարդ եք տվել, որ Ադրբեջանում ինչքան զինվոր կար բոլորին լցրել էին արցախյան ճակատ ու հրամանի դեպքում մենք քայլելով Գյանջա էլ կհասնեին, Մինգեչաուր էլ։

Բանակ՝ շնորհավոր»։