Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Արդեն երկար ժամանակ է` մամուլում լուրեր են շրջանառվում, թե ուր որ է պաշտոնանկ են արվելու Սյունիքի, Կոտայքի եւ Արարատի մարզպետները: Ուշագրավ է, որ վերջիններս, ըստ էության, նախագահի սիրելիներն են, եւ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել նրանցից:
Yerkir.am-ի տեղեկություններով` հատկապես այս երեք մարզպետներին պաշտոնանկություն չի սպառնում, գոնե` առաջիկա մեկ-երկու տարիներին: Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ազատվել հատկապես Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Փոքր-ինչ մտահոգիչ է Կոտայքի մարզպետի հարցը: Արարատի մարզպետի դեպքում էլ, եթե անգամ պաշտոնանկություն լինի, նախագահը նրան շատ ավելի հանգիստ գործի է պատրաստվում ուղարկել:
Մեր հավաստի տեղեկություններով, այս պահին պաշտոնանկության վտանգի տակ են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նրանք, իրոք, աթոռը կորցնելու շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած: