կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-27 09:35
Քաղաքական

Կադրային փոփոխություններից զերծ չեն մնա նաև մարզպետները. «Հրապարակ»

Կադրային փոփոխություններից զերծ չեն մնա նաև մարզպետները. «Հրապարակ»

«Իշխանության կուլիսներում ահագնացող կադրային փոփոխություններից, մեր տեղեկություններով, զերծ չեն մնա նաև մարզպետները: Ամենաբարդ վիճակում է հայտնվել դեռևս 2006-ից Արմավիրի մարզը ղեկավարող Աշոտ Ղահրամանյանը: Նրա պաշտոնանկության մասին լուրերը պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցներում, սակայն մարզպետը միշտ հերքում է: Բայց Հայաստանում, ինչպես գիտեք, պաշտոնանկությունները լինում են անակնկալ՝ չինովնիկներն այդ մասին հաճախ տեղեկանում են վերջինը: Ղահրամանյանի հնարավոր պաշտոնանկության լուրերը պատճառաբանվում են նրանով, որ մարզպետն արդեն հատել է կենսաթոշակային տարիքը՝ 66 տարեկան է: Թեև գործատու կառավարությունում աշխատելու համար որևէ տարիքային սահմանափակում չկա, այնուհանդերձ, 65-ից մինչև 70 տարեկան պետք է ամեն տարի երկարաձգեն նրանց պաշտոնավարման ժամկետը: Օրինակ, Էդիկ Բարսեղյանի դեպքում այդ երկարաձգումը կարծես չեղավ, նա Արարատի մարզպետի պաշտոնին հրաժեշտ է տվել 2013թ. հոկտեմբերի 7-ին, 66 տարեկան հասակում, և դա պատճառաբանեց տարիքի հանգամանքով: Փաստորեն, Արմավիրի մարզպետն ավելի աշխատունակ է, քան նրա նախկին գործընկերները, կամ էլ արժանի փոխարինող չեն գտել: Նշենք, որ, օրինակ, Էդիկ Բարսեդյանի դեպքում այդ երկարաձգումը կարծես չեղավ, նա Արարատի մարզպետի պաշտոնին հրաժեշտ է տվել 2013թ. հոկտեմբերի 7-ին, 66 տարեկան հասակում, և դա պատճառաբանեց տարիքի հանգամանքով»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։