|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մարզպետարանների 2018թ գործունեության ծրագրի վերաբերյալ: Վարչապետի խոսքով` ներկայումս մարզպետների: Վարչապետի խոսքով` վեր են հանվել այն հիմնական ուղղություններն ու սկզբունքները, որոնք պետք է տեղ գտնեն այդ ծրագրի մեջ: Վարչապետը հանձնարարեց ՀՀ մարզպետներին 20 օրյա ժամկետում մշակել և տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի գործունեության ծրագիրը, որում պետք է ներառվեն մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը 2017-ի նկատմամբ, սպանդային կառույցների թիվը, գյուղատնտեսական տարբեր ծրագրերի շահառուների թվերի ներկայացումը:
Վարչապետը հանձնարարեց ներկայացնել նաև սահմանային տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացման վերաբերյալ ծրագրերն ու կրթական հաստատությունների կառավարման արդյուննավետության և որակի բարձրացման վերաբերյալ ծրագրեր: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվեց ներկայացնել 2018 թվականի գործունեության ծրագիրը:
«Հանձնարարում եմ ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018-ի՝ ըստ ոլորտի գործունեության միջոցառումների ծրագրերը, գերակա խնդիրները և ակնկալվող արդյունքները, նշելով կատարման ժամկետներն ու ակնկալվող ներդրումների ծրագրերը»,-ասաց վարչապետը: