Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որով մարզերի տարեկան հաշվետվությունը ներկայացվում է ոչ թե նախկինում սահմանված փետրվարի 15-ին, այլ` ապրիլի 15-ին:
Վարչապետը նշեց, որ գերատեսչությունները տարեկան հաշվետվությունը ներկայացնում են հունվարի 15-ին, ուրեմն ինչո՞ւ են մարզերը տարեկան հաշվետվությունը ներկայացնում փետրվարի 15-ին:
Լոքյանը նշեց, որ փետրվարի 15-ին են ներկայացնում, քանի որ դրանցում պետք է ներկայացված լինեն կառավարության համապատասխան ծրագրերը: Վարչապետն առարկեց` ասելով, որ կառավարության առաջիկա 5 տարվա ծրագիրն արդեն կա, ուստի պետք է վերանայել հաշվետվություն ներկայացնելու ժամկետը` դարձնելով այն հունվարի 15:
Լոքյանը նշեց, որ հունվարից սկսվում է գերատեսչություններում մարզպետների գնահատման պրոցեսը, ինչը ժամանակատար է, և նաև պետք է սպասել, մինչև հրապարակվեն ԱՎԾ-ի տվյալները մարզերի վերաբերյալ:
Վարչապետը չհամոզվեց` ասելով, որ այդ պրոցեսները զուգահեռ գնացող են: