Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱրտՖեստ» առաջին հանրապետական փառատոնն ամփոփել է արդյունքները: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրին փառատոնի մամլո ծառայությունից:
Փառատոնն ընդգրկում էր արվեստի 6 ոլորտ միաժամանակ` թատերական արվեստ, կինոարվեստ և կերպարվեստ իր ճյուղերով' գեղանկարչություն, լուսանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, որի շրջանակներում էլ հանձնվեցին մրցանակները:
Կերպարվեստի ոլորտում հաղթողներն էին՝
Գեղանկարչություն
«ՈՍԿԵ» մրցանակակիր
Անի Մանուկյանը, «Արթուրիկը» (50x70սմ, գեղանկար, ստվարաթուղթ, յուղաներկ, 2012թ.):
«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր
Վերժինե Բադալյանը, «Բնանկար» (50x40սմ, կտավ, յուղաներկ, 2013թ.)աշխատանքով,
Նարեկ Բարսեղյանը, «Ինքնանկար» (2012թ.):
«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր
Սեյրան Մեջանյանը, «Պճնվածը» (50x70սմ, ստվարաթուղթ, յուղաներկ, 2013թ.) աշխատանքով:
Հերմինե Սիմոնյանը «Կնոջ պայքարը իր և արտաքին միջավայրի հետ» (50x70սմ, կարտոն, յուղաներկ, 2012թ.):
Անուշ Գաբրիելյանը, «Վիկայի դիմանկարը» (30x40սմ., գեղանկար, կտավ, յուղաներկ, 2013թ.):
Լուսանկարչություն
«ՈՍԿԵ» մրցանակակիր
Անի Սարգսյանը, «Մարդկային դաժանություն» (Canon 400D 18-55, Երզրում, այժմյան Թուրքիա, 2010թ.) աշխատանքը:
«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր
Սոնա Թադևոսյանը՝ «Կախվածները» (Nikon D3100 2013թ.) աշխատանքով:
Ալինա Նազարյան, «Առաջնորդ» (լուսանկար, Canon 550D, 2012թ.) լուսանկարով:
Սոսե Մատինյանը՝ «Արտացոլանք» (լուսանկար, Մուղնու վանք, 2012թ.) լուսանկարով:
«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր
Մարիաննա Զաքարյանը, «Վարպետը» (լուսանկար Canon 550D, 2013թ.) աշխատանքով:
Լիլիթ Թադևոսյանը, «Նատյուրմորտ» (լուսանկար 2012թ.):
Գրաֆիկա
«ՈՍԿԵ» մրցանակակիր
Մարիամ Կարապետյանը, «Կոմիտաս» (90x70սմ, գուաշ կարմիր սև և սպիտակ, 2012թ.):
«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր
Անաիս Գաբրիելյան, «Սալվադոր Դալի» (40x35սմ, դիմանկար գրաֆիկա, գուաշ, թուղթ, 2012թ.) դիմանկարով:
Ալիկ Կոստանդյան, «Նատյուրմորտ» (20,5x16,5սմ., թուղթ, տուշ, պաստել , ջրաներկ, 2013թ.):
«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր
Մարիետա Արզումանյանը, «Բնանկար-Ձմեռ» (28x21սմ, խառը տեխնիկա, թուղթ, 2013թ.):
Աննա Դանիելյանը, «Մայր Թերեզա» (43x61սմ, դիմանկար, գունավոր գրաֆիկա, գուաշ, թուղթ, 2012թ.):
Ալյոնա Գևորգյանը, «Սենյակում» (30x40սմ, ստվարաթուղթ, խառը տեխնիկա, 2013թ.):
Քանդակ
«ՕՐԻԳԻՆԱԼ» մրցանակակիր
Նարեկ Կնյազյանը, «Գարնան մեղեդի» (25x12սմ, քանդակ, բրոնզ, 2013թ.) քանդակով:
Կինոարվեստի ոլորտում հաղթողներն են՝
«ՈՍԿԵ» մրցանակակիր
Ռեժիսոր Ջիվան Կոջոյան: «Շարժվիր արագ, կյանքը կարճ է»:
Ֆիլմը նկարահանվել է 2013թ., տևողությունը՝ 3 րոպե:
«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր
Ռեժիսոր Արթուր Օրդոյան: «Հովվերգություն»:
Ֆիլմը նկարահանվել է 2012 թ., տևողությունը՝ 13րոպե:
«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր
Ռեժիսոր Անդրանիկ Հարությունյան: «Հեքիաթ:
Ֆիլմը նկարահանվել է 2012թ., տևողությունը՝ 13,5 րոպե:
«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր
Ռեժիսոր Ժաննա Նազարյան: «Համո պապիկը»:
Ֆիլմը նկարահանվել է 2012թ., տևողությունը՝ 5րոպե:
Ռեժիսոր Արթուր Սուքիասյան: «Հայաստանի 8 րոպեն»:
Ֆիլմը նկարահանվել է 2012թ., տևողությունը՝ 8 րոպե:
Ռեժիսոր Արտակ Ավետիսյան: «Գիշերային Փիլիսոփա»:
Ֆիլմը նկարահանվել է 2012թ., տևողությունը՝ 9 րոպե:
Թատերական արվեստի հաղթողներն են՝
«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր
«+-»:
Բեմադրությունը' Գեղամ Շերոյանի
«ԱՐԾԱԹԵ» մրցանակակիր
«Երկնագույն շան աչքերը»:
Բեմադրությունը' Արսեն Միքայելյան,
Տևողությունը՝ 40 րոպե:
«ԲՐՈՆԶԵ» մրցանակակիր
«L'Ultima Cena» (Ըստ Լեոնարդո դա Վինչիի «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ» նկարի)
Բեմադրությունը' Աիդա Սիմոնի,
«Քո մասին է» (մոնոդրամա՝ ըստ Անուշ Ասլիբեկյանի «Բարի գալուստ իմ հեքիաթ» պատմվածքների ժողովածուի):
Բեմադրությունը' Հարություն Գալֆայանի
«Ընդվզում»:
Բեմադրությունը' Վիկտորիա Մատվեևայի
Ի դեպ, ժյուրիի խստապահանջության արդյունքում «թատերարվեստ» անվանակարգում «Արտ-Ֆեստ» փառատոնը չունեցավ «ՈՍԿԵ» մրցանակակիր: