Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-12-12 11:23
Հասարակություն

BetConstruct-ը SBC Awards 2016-ի հաղթողների շարքում է

BetConstruct-ը SBC Awards 2016-ի հաղթողների շարքում է

Տարին մոտենում է ավարտին և, խաղային բիզնես ոլորտում անցկացվում են տարվա ամփոփիչ մրցանակաբաշխությունները, որտեղ, բնականաբար, իր մասնակցությունն ունեցավ նաև BetConstruct ընկերությունը:

Լոնդոնում դեկտեմբերի 7-ին անցկացվեց «SBC Awards2016»մրցանակաբաշխությունը: Մի քանի անվանակարգում մրցանակի առաջադրված հայկական արմատներով ընկերությունն այս անգամ էլ վերադարձավ մեծ պարգևով: Հեղինակավոր մրցանակաբաշխությունում BetConstruct-նարժանացավ «Սպորտային խաղադրույքներիլավագույն տեխնոլոգիա» մրցանակին:

Նորարարական ծրագրային լուծումներ առաջարկող և մատակարարող ընկերությունը խաղային բիզնեսում առաջատար դիրքերում է: BetConstruct-ի սպորտային խաղադրույքների արդիական տեխնոլոգիաներն օգտագործում են աշխարհի հարյուրավորբուքմեյքերական ընկերություններ, որոնց թվում է «Վիվառո» ընկերությունը:

Թարմացված Sportsbook–ն այս տարի ներկայացվեց է՛լ ավելի կատարելագործված ֆունկցիոնալությամբ: BetConstruct-ը մեկ անգամ ևս հաստատեց իր հեղինակությունը՝ որպես հզոր, հուսալի ու ճկուն տեխնոլոգիաներ մատակարարող ընկերություն:

Ավելացնենք, որ այս տարվա մրցանակների թվում են նաև «Տեխնոլոգիաների լավագույն մատակարար» մրցանակը InternationalGamingAwards 2016-ում և «Հաճախորդների լավագույն սպասարկում» մրցանակը EGR B2B 2016-ում: