Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայակ»` Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը: Ներկայացնում ենք հաղթողներին:
«Լավագույն խաղարկային ֆիլմ»` Մարիա Սահակյան, «Այդ ես չեմ»
«Լավագույն ռեժիսոր»` Հարություն Խաչատրյան, «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» /Հարություն Խաչատրյանն իր մրցանակը հանձնեց նույն անվանակարգում ներկայացված Մարիա Սահակյանին` նշելով, որ երիտասարդներին պետք է խրախուսել/:
«Լավագույն օպերատոր»` Մկրտիչ Մալխասյան, «Այդ ես չեմ»
«Լավագույն սցենարի հեղինակ»` Թերեզա Վարժապետյան եւ Միքայել Պողոսյան, «Եթե բոլորը»
«Լավագույն նկարիչ»` Արմեն Ղազարյանը
«Լավագույն կոմպոզիտոր»` Վահագն Հայրապետյանը
«Լավագույն դերասանուհի»` Մարիամ Դավթյան, «Ձայն լռության»
«Լավագույն դերասան»` Շանթ Հովհաննիսյան, «Գարեգին Նժդեհ»
«Երկրորդական դերի լավագույն դերասան»` Խորեն Լեւոնյան, «Գարեգին Նժդեհ»
«Երկրորդական դերի լավագույն դերասանուհի»` Ժենյա Մկրտումյան
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»` Թամարա Ստեփանյան, «Փերվարի 19»
«Լավագույն վավերագրական ֆիլմ»` Հարություն Խաչատրյան, «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»` Նաիրա Մուրադյան, «Բալետ»
«Լավագույն դեբյուտ»` Մարինե Զաքարյան, «Փասիանի որսորդ»
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ»` Կարեն Շահնազարով, «Սպիտակ վագր»
Կինոյում ունեցած մեծ ներդրման համար Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից հատուկ մրցանակի արժանացան Արմեն Ջիգարխանյանը եւ Ներսես Հովհաննիսյանը: Կինոյի զարգացման հիմնադրամի մրցանակին արժանացավ Արման Երիցյանը` «Donkeymentary» ֆիլմի համար, իսկ ՀՀ մշակույթի նախարարության հատուկ մրցանակը շնորհվեց Վիգեն Չալդրանյանին «Ձայն լռության» ֆիլմի համար: