կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-26 12:08
Մշակույթ

Հայտնի են ArtExpo-ի հաղթողների անունները

Հայտնի են ArtExpo-ի հաղթողների անունները

ՀՀ մշակույթի նախարարությունը և տարածքային կառավարման նախարարությունը, Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված, սեպտեմբերի 4-5-ը՝ Վանաձորում և 8-9-ը՝ Գյումրիում կազմակերպել է Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսը (մարզային «ArtExpo») և մրցույթ-փառատոնը, որոնք անցկացվել են ՀՀ նախագահի հովանու ներքո` 14 անվանակարգերում:

 

Սեպտեմբերի 4-5-ը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես են եկել հանրապետության 8 մարզերի թատերախմբեր: «Լավագույն թատերական խումբ» անվանակարգի հաղթողներ են Ալավերդու դրամատիկական թատրոնը /1-ին մրցանակ/, Մեծամորի «Տրուբադուր» թատերախումբը /2-րդ մրցանակ/, Արթիկի քաղաքապետարանի մշակույթի տան թիվ 2 մանկական թատրոնը /2-րդ մրցանակ/: Ժյուրիի նախագահ է եղել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը:

 

Սեպտեմբերի 8-ին Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսիբացման արարողությունը, որին ՀՀ մարզերից մասնակցել են ավելի քան 100 քաղաքային և գյուղական համայնքներ:

 

«Մշակութային լավագույն գյուղական համայնք» անվանակարգում Օշականի գյուղական համայնքն արժանացել է 1-ին, Կողբի գյուղական համայնքը՝ 2-րդ մրցանակի, «Մշակութային լավագույն քաղաքային համայնք» անվանակարգում Գյումրու և Արտաշատի քաղաքային համայնքները՝ 1-ին մրցանակի, «Լավագույն մշակույթի տուն» անվանակարգում Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի տունը և Զովունիի մշակութային կենտրոնը՝ 1-ին մրցանակի, Եղեգնաձորի մշակույթի տունը՝ 2-րդ մրցանակի:

 

«Լավագույն դպրոց /մշակութային կրթության ոլորտ/» անվանակարգում Փարաքար գյուղական համայնքի «Հ. Էդգարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը արժանացել է 1-ին մրցանակի, Քանաքեռավանի արվեստի դպրոցը՝ 2-րդ մրցանակի, «Լավագույն գրադարան» անվանակարգում Ստեփանավանի կենտրոնական գրադարանը՝ 1-ին մրցանակի, Մեծամորի քաղաքային գրադարանը՝ 2-րդ մրցանակի, «Լավագույն թանգարան /պատկերասրահ, ցուցասրահ/» անվանակարգում Շահումյան համայնքի «Թանգարան բաց երկնքի տակ» և Էջմիածնի պատմաազգագրական թանգարանները՝ 1-ին մրցանակի:

 

«Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող» անվանակարգում Սամվել Հովհաննիսյանը /ՀՀ Վայոց ձորի մարզ/՝ 1-ին մրցանակի, Անի Սուքիասյանը /ՀՀ Լոռու մարզ/՝ 2-րդ մրցանակի:

 

«Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտ», Լավագույն ասեղնագործ անվանակարգում Անահիտ Բաբայանը /ՀՀ Արմավիրի մարզ/՝ 1-ին մրցանակի, Անահիտ Խլղաթյանը /ՀՀ Շիրակի մարզ/՝ 2-րդ մրցանակի: Լավագույն գորգագործ անվանակարգում Մանյակ Դանիելյանը /ՀՀ Արմավիրի մարզ/՝ 1-ին մրցանակի, Էմմա Քոչարյանը /ՀՀ Գեղարքունիքի մարզ/՝ 2-րդ մրցանակի:

 

Լավագույն դարբնագործ անվանակարգում Սերգեյ Մանուկյանը /ՀՀ Շիրակի մարզ/՝ 1-ին մրցանակի, Գոռ Ֆռանգուլյանը /ՀՀ Տավուշի մարզ/՝ 2-րդ մրցանակի: Լավագույն փայտագործ անվանակարգում Պարույր Պարույրյանը /ՀՀ Կոտայքի մարզ/՝ 1-ին մրցանակի, Ալբերտ Պողոսյանը /ՀՀ Արարատի մարզ/՝ 2-րդ մրցանակի:

«Պատմամշակութային ժառանգության պահպանման և օգտագործման լավագույն օրինակ» անվանակարգում Հին Գորիս բնակատեղի Ս. Աստվածածին եկեղեցին՝ 1-ին մրցանակի, Պատմական Արտաշատ-Խոր Վիրապ վանքային համալիրը՝ 2-րդ մրցանակի: Ժյուրիի նախագահ` պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, պատմաբան Լավրենտի Բարսեղյան:

 

«Լավագույն տեսաֆիլմ /գեղարվեստական, վավերագրական, անիմացիա/» անվանակարգում «Ալավերդի-240» վավերագրական ֆիլմը /ՀՀ Լոռու մարզ, բեմ.` Հրաչյա Պապինյան/՝ 1-ին մրցանակի, «Դրախտի արահետներով» /ՀՀ Վայոց ձորի մարզ, բեմ.`Արփինե Ավետիսյան/ և «Գեղամա աշխարհ» վավերագրական ֆիլմերը /ՀՀ Գեղարքունիքի մարզ, բեմ.` Խոսրով Խլղաթյան/՝ 2-րդ մրցանակի: Ժյուրիի նախագահ` Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի պրոռեկտոր, կինոգետ Անիտա Երզնկյան:

«Լավագույն ժողովրդական երգի համույթ /անհատ կատարող/» անվանակարգում Սուսաննա Ջաղինյանը /անհատ կատարող, ՀՀ Լոռու մարզ/ և Մերի Վարդանյան /անհատ կատարող, ՀՀ Գեղարքունիքի մարզ/՝ 1-ին մրցանակի, Գևորգ Խաչատրյանը /անհատ կատարող, ՀՀ Արարատի մարզ/ և Սմբատ Խալաթյանը /անհատ կատարող, ՀՀ Արմավիրի մարզ/՝ 2-րդ մրցանակի:

 

«Լավագույն ազգային նվագարանների խումբ /անհատ կատարող/» անվանակարգում «Արարատ» և Իջևան քաղաքի ժող. գործիքների համույթները՝ 1-ին մրցանակի, Նարեկ Կազազյանը /անհատ կատարող, ՀՀ Լոռու մարզ/, Խաչատուր Աբրահամյանը /անհատ կատարող, ՀՀ Կոտայքի մարզ/ 1-ին մրցանակի, «Բայազետ» համույթը և Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժող. գործիքների համույթը՝ 2-րդ մրցանակի, Արմեն Մանուկյան /անհատ կատարող, ՀՀ Վայոց ձորի մարզ/ և Արմեն Մինասյան /անհատ կատարող, ՀՀ Արագածոտնի մարզ/՝ 2-րդ մրցանակի: Ժյուրիի նախագահ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի ազգային նվագարանների նվագախմբի գեղ, ղեկավար Նորայր Դավթյան:

 

«Լավագույն պարային խումբ /անհատ կատարող/» անվանակարգում Վանաձորի քաղաքապետարանի «Հորովել» համույթը՝ 1-ին մրցանակի, «Վեդի» պարային համույթը՝ 2-րդ մրցանակի: Ժյուրիի նախագահ` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյան: