կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-15 15:10
Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի այս տարվա հաղթողների անունները

Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի այս տարվա հաղթողների անունները

Երեկ տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը: Փառատոնի պատվո մրցանակին արժանացավ հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

«Լավագույն սցենար» անվանակարգում մրցանակ տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարին՝ «Մայրամուտի բեռնատարը» ֆիլմի համար:

«Լավագույն դերասան» ճանաչվեց  Շանթ Հովհաննիսյանը՝ «Եվա» ֆիլմում իր դերակատարման համար:

«Լավագույն դեբյուտ» համարվեց Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը:

«Լավագույն ֆիլմ»-ում էլ հաղթող ճանաչվեց Անահիտ Աբադի «Եվա»-ն:

Վավերագրական ֆիլմերի մրցույթում հատուկ մրցանակի արժանացավ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ֆիլմը:

«Ոսկե ծիրան»-ի արժանացավ  Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմը:

«Արծաթե ծիրանը» բաժին հասավ Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» ֆիլմին:

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակը տրվեց  Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը» տրվեց Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» ֆիլմին:

«Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացան ռեժիսորներ Ժան Ֆրանկո Ռոսին, Ասղար Ֆարհադին:

FIPRESCI-ի մրցանակին արժանացավ Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը: