|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Սերբիան ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնից ակնկալում է արդարացի եւ անկողմնակալ մոտեցում հարցերի լուծման գործում, որոնք քննարկվելու են այսօր Բրյուսելում կայանալիք` Բելգրադի եւ Պրիշտինայի հարաբերություններին վերաբերող բանակցությունների ժամանակ. հայտարարել է Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը:
Ըստ նրա` իրենք առավելագույն ջանքերը կգործադրեն, որ համաձայնություն ձեռք բերվի Սերբիայի կողմից ԵՄ անդամակցության անհրաժեշտ պայմանները կատարելու համար: «Մենք նույնը ակնկալում ենք Պրիշտինայից, իսկ Քեթին Էշթոնից` որ այդ ծրագիրը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ` առանց ներառելու հարցեր, որոնք բրյուսելյան համաձայնագրերի մաս չեն կազմում»,- ասել է Սերբիայի վարչապետը:
Ի դեպ, երեկ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սերբիան ձգտում է Եվրամիություն, սակայն եվրոպական գործընկերներին չի կարող խոստանալ այն, ինչ երբեք չի կարողանա կատարել: «Սերբիան հավատարիմ է Պրիշտինայի հետ հարաբերությունների նորմալացման ծրագրի պայմաններին, սակայն երբեք չի համաձայնի քայլի, որն այդ փաստաթղթով նախատեսված չէ, եւ երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը»,- ընդգծել է նա: