կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-18 20:44
Հասարակություն

Պետրոս Ղազարյանը փորձել է արդարացնել Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցներով ավտոմեքենա գնելու հանգամանքը. «Մեդիա Պաշտպանը» նրան հորդորում է զբաղվել անկողմնակալ լրագրողական աշխատանքով

Պետրոս Ղազարյանը փորձել է արդարացնել Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցներով ավտոմեքենա գնելու հանգամանքը. «Մեդիա Պաշտպանը» նրան հորդորում է զբաղվել անկողմնակալ լրագրողական աշխատանքով

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ համացանցից տեղեկացել է, որ Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանը փորձել է արդարացնել ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցներով ավտոմեքենա գնելու հանգամանքը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ հենց ինքը՝ Պետրոս Ղազարյանն է աշխատավարձ ստանում պետական միջոցներից և իր կարծիքը կամ մեկնաբանությունը պետք է բալանսավորված լինի և չպետք է նախապատվություն տա որևէ կողմի։ Տվյալ դեպքում, հստակ երևում է լրատվականի պետի կողմնակալ վերաբերմունքը հարցին։ Գրառումը պարունակում է մեկնաբանություն մի հարցի վերաբերյալ, որի պարագայում Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարի պետք է պահպաներ չեզոքություն։

Պետրոս Ղազարյանի կարծիքով՝ ընդամենը մեկ մեքենա են գնել և ոչ թե բիզնես են տվել վարչապետի դստերը։ Համացանցում արդեն իսկ հայտնվել են Պետրոս Ղազարյանի գրառմանն ուղված մեկնաբանություններ, որոնցում նշվում է, որ վարչապետի աշխատակազմում բազմաթիվ մեքենաներ կային և կարիք չկար պետական միջոցներից նոր գնում կատարել։

Մեկ այլ մեկնաբանության համաձայն, ի՞նչ վտանգ պետք է սպառնա Հայաստանի պատմության մեջ ամենալեգիտիմ և ամենասիրված ղեկավարի ընտանիքին։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը, զերծ մնալով մեքենայի գնման մասին մեկնաբանություններից, հորդորում է Պետրոս Ղազարյանին զբաղվել Հանրային Հեռուստաընկերության հարիր՝ անկողմնակալ և չեզոք լրագրողական աշխատանքով։