|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 25-ին ընդունել է «Միջազգային ճգնաժամային խումբ» անդրազգային հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Օլգա Օլիկերին:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը: Հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները:
Դավիթ Տոնոյանը կարևորել է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հրապարակվող անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները, որոնք նպաստում են միջազգային հանրության կողմից հակամարտության էության և ընթացիկ գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ ընկալումների ձևավորմանը: