Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի և ԵԽԽՎ նախագահ Պիեդրո Ագրամունտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Վեհաժողովի աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցերը, քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները , համագործակցության եզրերը, ԵԽԽՎ-ում շրջանառվող նախաձեռնությունների ընթացքը:
Պիեդրո Ագրամունտը նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև շփումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալ և քննարկել ԵԽԽՎ աշխատանքները առավել կառուցողական հունով տանելու հնարավորությունները:
Հերմինե Նաղդալյանը զրույցի ընթացքում նշել է, որ, իհարկե, վերջին շրջանում ԵԽԽՎ-ում կատարվող գործընթացները , նոր նախաձեռնությունները շատ կարևոր են և իրենց ազդեցությունը թողնում են ողջ վեհաժողովային գործընթացների վրա, և այդ իմաստով, անշուշտ, էական են ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունները , ամեն դեպքում, հայկական կողմը ակնկալում է ԵԽԽՎ նախագահի .առավել անկողմնակալ, հավասարակշռված և անաչառ մոտեցումները, ինչը կնպաստի, առաջին հերթին, Վեհաժողովի աշխատանքների արդյունավետությանը և մթնոլորտի բարելավմանը: Կողմերը համաձայնել են անդրադառնալ բարձրացված հարցերին գալիք տարվա հունվարյան նստաշրջանում: