Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իտալացի կինոռեժիսոր Տոմազո Կոտրոնեն հերթական վավերագրական ֆիմն է նկարահանել, այն կոչվում է «Տարբերություն»: Հիշեցնենք, որ Կոտրոնեն 2012-ին իր «Տղամարդկանց դպրոց» վավերագրական ֆիլմով մասնակցել է «Ոսկե ծիրան»-ին:
Yerkir.am-ի հետ զրույցում Կոտրոնեն նշեց, որ ֆիլմը նկարահանել է իր փոքրիկ տեսախցիկով 2012-ին` Մավրիտանիայում:
«Այս անգամ նույնպես ֆիլմը սոցիալական խնդիրների մասին է` թե ինչպես են անապատում ապրում մարդիկ` օրերով սպասելով գնացքի գալուն, որն իր հետ ջուր եւ վառելիք է միայն բերում: Գնացքը նրանց կյանքի միակ սնուցող երակն է: Այնտեղ ծայրահեղ աղքատություն է տիրում, մարդիկ ապրում են կեղտոտ վրաններում»,- ասաց ռեժիսորը:
Կոտրենեն իր ֆիլմով առաջդրվել է «Ջիհլավա» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի «Ակտուալ վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը, այն արդեն 16 տարվա կյանք ունի եւ Արեւելյան Եվրոպայի ամենախոշոր փառատոններից է: Փառատոնի նպատակը սոցիալական խնդիրների բարձրաձայնումն ու ցուցադրումն է, ինչպես նաեւ այլ խորքային խնդիրների վերհանումը: