Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իոսիֆ Բրոդսկին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր սերնդի ազատագրման ու մարդկանց գիտակցության կապանքների վերացման սկիզբ դարձան ոչ թե արեւմտյան «ձայները», ոչ թե «սամիզդատը», այլ... Տարզանի ճիչը։ Պոետի համար Տարզանի մասին ֆիլմերը դարձան այն առաջին կինոն, որտեղ նա տեսավ իսկական բնական կյանքը, ընդհուպ մինչեւ երկար մազերն ու այդ ճիչը։
Համաձայնել նման մտքի հետ չես շտապի, բայցեւ նման տեսակետն էլ արժանի է ուշադրության։ Հայրենի ազատագրական շարժման համար շրջադարձային կետ, իսկ նեոբոլշեւիկների համար Տարզանի ճիչ դարձավ Տեր-Պետրոսյանի ելույթը մայիսի 31-ի միտինգում, երբ նա հայտարարեց իշխանությունների հետ պատվիրակությունների մակարդակով երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին։
Մրրկահավերից ոմանք, ճիշտ է, փորձեցին դժգոհել, բայց շատ արագ ու խստորեն պատժվեցին։ Նրանք կարծում էին, թե Տարզանը սիրելու է իրենց առհավետ։ Բայց հավիտենական սեր չի լինում, մանավանդ հարեմում։ Հարճերը վաղ թե ուշ ձանձրացնում են։ Եվ դժգոհելն էլ անիմաստ է։ Դա, ինչպես ասում են, մտնում էր պայմանագրի կետերի մեջ։