Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերադարձնելու է ազգային փոքրամասնություններին պատկանող կալվածքները, իսկ դա արվել է ոչ թե բարի նպատակներից ելնելով, այլ Եվրադատարանի աչքը փակելու համար. այսպես է կարծում թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքերով` այն, ինչ Թուրքիան վերադարձրել է, ավազահատիկ է անապատում: «Մենք չենք խոսում 1915թ. Թուրքիայի կողմից խլված հողերի մասին, խոսքը վերաբերում է 1936-1974թթ. ապրած հայերի կալվածքներին»,- ասաց թուրքագետը:
Իսկ թուրքագետ Հակոբ Չաքրյանը Թուրքիայի քայլը որոշ չափով համարում է գովելի: «Նախկինում հայ, հույն, հրեա համայնքներին թույլ չէին տալիս դիմել դատարան, ավելին` չէին թողնում անգամ խոսել վերադարձվող տարածքների մասին. այժմ նրանք կարող են ստանալ իրենց հողերը»,- նշեց նա:
Հարցին, թե այս գործընթացից ինչո՞ւ պետք է ոգևորվել կամ չոգևորվել, Շաքարյանը պատասխանեց, որ պետք է ոգևորվենք, քանի որ սա մեծ առաջընթաց է Հայաստանի համար: «Թուրքիան, այսօր վերադարձնելով 7-8 կալվածք, չի բացառվում, որ ապագայում կվերադարձնի հայերիս պատկանող ամբողջ հողերը, իսկ չպետք է ոգևորվենք, քանի որ Թուրքիան դա անում է աշխարհին ցույց տալու, թե որքան լավն է ինքը»,- ասաց նա:
Խոսելով արձանագրությունների մասին` թուրքագետը հայտարարեց, որ ՀՀ նախագահն ասել է` քանի դեռ Թուրքիան ոչ մի քայլ չի կատարում, մենք ԱԺ-ում կսառեցնենք քննարկումները:
«Հայ-թուրքական հարաբերության ձախողման համար աշխարհը մեղադրում է Թուրքիային, և եթե Հայաստանը հետ վերցնի ստորագրությունը, ապա ձախողման հետևանքով կրելու է նույնքան պատասխանատվություն»,- ասաց Շաքարյանը: