կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-05-13 17:37
Իրավական

''Բարև Երևանն'' ընտրախախտումների աղյուսակ է ներկայացրել վարչական դատարան

''Բարև Երևանն'' ընտրախախտումների աղյուսակ է ներկայացրել վարչական դատարան

 

Այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացվեց ԿԸՀ-ում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցադիմումը ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին: Այս մասին հաղորդում է «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունից:

 

Մատնանշելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով եւ կայացված 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրել են նշյալ որոշումը վերացնել եւ ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկել «Բարեւ Երեւան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին:

 

Վարչական դատարան է ներկայացվել նաեւ Երեւանի թիվ 13 ընտրատարածքի տեղամասերում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակ` պատկերացում տալու համար, թե ինչ ծավալի եւ կարեւորության խախտումներ պետք է քննարկվեր ԿԸՀ-ում: Նման աղյուսակներ առկա են 12 ընտրատարածքների վերաբերյալ, որոնք նույնպես հաջորդաբար կտարածվեն լրատվամիջոցներին: «Բարև Երևանը» պատրաստ է տրամադրել նաև ոստիկանությանը հետաքրքրող ընտրախախտումների վերաբերյալ աղյուսակում նշված աղբյուրների պատճենները: