կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-11 17:45
Իրավական

Ապրիլի 2-ի ընտրախախտումների դեպքերով հարուցվել է 15 քրեական գործ, որոնցից 4-ն ուղարկվել է դատարան

Ապրիլի 2-ի ընտրախախտումների դեպքերով հարուցվել է 15 քրեական գործ, որոնցից 4-ն ուղարկվել է դատարան

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված՝  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ։
 

15 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)͵  4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված)։
 

Նշված 15 քրեական գործերից 4-ը՝ 4 մեղադրյալների վերաբերյալ͵ ուղարկվել է դատարան͵ 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
 

10  քրեական գործով նախաքննությունը շարունակվում է͵ որոնցից 1-ը՝ Երևանում͵ 9-ը՝ մարզերում (4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված͵ 6-ը՝ ՀՀ ՔՕ 34-153-րդ հոդված):