|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին ու լրագրողներին ներկայացրեց Երեւանի ավագանու գալիք ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը:
Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակը ներկայացնելուց առաջ նշեց, որ իր ու իր կուսակցության հավատամքը, որ մեկ-մեկ գործել է ի վնաս «Ժառանգության», եղել եւ մնում է մասնակցային ծրագիրը քաղաքական գործընթացներում, հատկապես եղել է այն, որ այդ գործընթացներում կուսակցությունը ներգրավել է այլ քաղաքական ուժերի եւ հանրային հատվածի ներկայացուցիչների եւս:
Գալիք ընտրությունները եւս բացառություն չեն: «Ժառանգության» ներկայացրած 64 հոգանոց ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգության» ցուցակում, բացի իր ներկայացուցիչներից, տեղ են գտել նաեւ «Ժողովրդական հայրենիք», ԺՈւԿ, Պահպանողական, ՀԱՍԿ կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ցուցակն ընթերցող Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, որ այդ ցուցակում ընդգրկվել են նաեւ գիտնականներ, լրագրողներ, մտավորականներ եւ այլն, եւ այդ համատեղ ցուցակը կրում է «Բարեւ Երեւան» անունը: