Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Հայաստանի առաջնության 41-րդ տուրի շրջանակներում «Շիրակ»-ը Գյումրիում հյուրընկալել էր Կապանի «Գանձասար»-ին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Շիրակ»-ը նախորդ տուրում «Փյունիկ»-ին հաղթելուց հետո արդեն ապահովել էր չեմպիոնի կոչումը, իսկ «Գանձասար»-ը դեռևս պայքարում էր երրորդ տեղը զբաղեցնելու համար:
Համառ և անզիջում պայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Խաղից հետո տեղի ունեցավ նաև «Շիրակ»-ի ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը, որին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ Գործկոմի անդամները, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Ռուբեն Հայրապետյանը «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և ղեկավարներին հանձնեց ոսկե մեդալները: Չեմպիոնական գավաթը «Շիրակ»-ի ավագ Տիգրան Դավթյանին հանձնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ավելացնենք, որ «Շիրակ»-ը 14 տարվա ընդմիջումից հետո իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: