կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 13:16
Իրավական

Մեզ աշխատանքից ազատելու արդյունքում որոշ մարդիկ պարգևատրվեցին. մետրոպոլիտենի նախկին աշխատակից

Մեզ աշխատանքից ազատելու արդյունքում որոշ մարդիկ պարգևատրվեցին. մետրոպոլիտենի նախկին աշխատակից

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքելուց հետո աշխատանքից ազատված` մետրոպոլիտենի աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանը և Անդրանիկ Գևորգյանը մինչ օրս իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն գտել, այժմ զբաղվում են այլ աշխատանքով, օրինակ` սեզոնային շինարարությամբ:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն անհիմն էր համարել ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող երեք քաղաքացիներին աշխատանքից հեռացնելու հրամանները, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել էր Գագիկ Գալստյանի, Սևակ Հովհաննիսյանի և Անդրանիկ Գևորգյանի հայցը մետրոպոլիտենում աշխատանքի վերականգնվելու վերաբերյալ: Դատարանը, միաժամանակ, մասնակի բավարարել էր մետրոպոլիտենի հայցը՝ զրկելով նախկին աշխատակիցներին աշխատանքի չվերականգման դիմաց հատուցում ստանալու իրավունքից:

«Անարդար որոշում էր: Եթե մենք չէինք կատարել աշխատանքները, ինչպես իրենք են ասում, մեր անմիջական ղեկավարը, ստուգելով աշխատանքը, մատյանների մեջ գրառումներ չէր անի ու չէր ստորագրի»,- «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ ասաց մետրոպոլիտենի նախկին աշխատակից Անդրանիկ Գևորգյանը:

«Մեզ աշխատանքից հեռանցնելը կատարվեց որոշ կամակատարների ձեռքով, որոշ մարդիկ դրա դիմաց անգամ պարգևատրվեցին: Դատական համակարգը, սխալ որոշումներ կայացնելով, երեքիս ընտանիքներին ծանր դրության մեջ գցեց»,- նշեց Գագիկ Գալստյանը: