|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ տարվա ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար` Արմեն Ուլիխանյանը և այլոք:

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի կողմից լավագույն հրաձիգները պարգևատրվեցին դիպլոմներով և գավաթներով: Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը դրամական պարգևներ հանձնեց տարվա լավագույն մարզիկներին ու մարզիչներին: Պարգևներից անմասն չմնացին հրաձգության ֆեդերացիայի մյուս աշխատակիցները :

Հայաստանի 2015 թվականի լավագույն հրաձիգներ ճանաչվեցին Եվրոպական խաղերի ռեկորդակիր Հրաչիկ Բաբայանն ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Լիլիթ Մկրտչյանը:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ