Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշիի առանձնակի գումարտակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցող հանդիսավոր միջոցառումներից շրջանակներում նոյեմբերի 26-ին Արցախի հանրապետության նախագահն ընդունեց գումարտակի մի շարք ազատամարտիկների: Ընդունելությանը ներկա էին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք, սպաներ: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԿԿ անդամներ, պատգամավորներ, ՀՕՄ-ուհիներ, կուսակցական ընկերներ:
ԼՂՀ անկախության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ Կարեն Անտոնյանը, Սանասար Ասատրյանը, Գևորգ Բասումյանը, Ֆելիքս Գրիգորյանը, Տիգրան Դավթյանը, Արամ Հակոբջանյանը, Արտաշես Հակոբյանը, Սամվել Հակոբյանը, Սարգիս Հարությունյանը, Անդրանիկ Ներսիսյանը:
Արտաշես Մխիթարյանը ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության ու պարգևների համար, վստահեցրեց, որ նախկին ազատամարտիկները, կամավորները այսուհետ ևս կշարունակեն մեր հայրենիքի պաշտպանության գործը և հավաստիացրեց, որ հակառակորդի ցանկացած ոտնձգության դեպքում դաշնակցական վետերաններն ու երիտասարդները պատրաստ կլինեն ծառայելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշեց, որ Արցախի Հանրապետության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը մասնակցել եւ մասնակցում են հայ ժողովրդի բոլոր հատվածները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները: Նախագահ Սահակյանն ընդգծեց, որ ազատ, անկախ եւ հզոր հայրենիքը գերագույն արժեք է բոլորիս համար, եւ այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր բանակի մարտունակության շարունակական բարձրացման, երկրի զարգացման ու զորացման ուղղությամբ:
Հրազդանից Արտաշես Հակոբյանը, ով առաջին անգամ է պետական պարգևի արժանացել, նշեց. «երբևիցե չեմ սպասել մրցանակի, բայց պագևի արժանանալը պարտավորեցնող է և միաժամանակ հաճելի»:
Հավելենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի կազմավորման տարեդարձի առթիվ նոյեմբերի 27-ին նախատեսվում է այցելել պաշտպանության բանակի N զորամաս:
Աղբյուրը՝ «Ապառաժ»