|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում սկսվեց հրատապ խորհրդակցությամբ` նվիրված երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակի գնահատմանը, վնասի չափերը նվազագույնի հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը. հայտնում է գյուղնախարարության մամլո խոսնակ Անի Սմբատյանը:
Իրավիճակի մասին նախնական տեղեկատվությունը, ըստ նախարար Սերգո Կարապետյանի, ինքը և նախարարության պատասխանատուները ստացել են նախօրյակին, աղետից անմիջապես հետո, առավել տուժած համայնքներ այցելելու ժամանակ։
Վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվել էաշխատանքային շտաբ` առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանի գլխավորությամբ։ Փոխնախարարների գլխավորած մասնագիտական խմբերը այս և հետագա օրերին, ԳԱՄԿ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կլինեն տուժած տնտեսություններում և համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին առաջին անհրաժեշտության աշխատանքների կազմակերպման գործում։
Նախարարի կարգադրությամբ` այսօր կճշգրտվեն հանրապետությունում առկա սերմերի և սածիլների իրական ծավալները անհրաժեշտության դեպքում տուժած տնտեսություններին տրամադրելու համար։