|
Փոխարժեքներ
25 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Նույնիսկ մեկ ադրբեջանցու սահմանային հատումն ու հայկական բնակավայրերում հայտնվելը, առավել ևս՝ քաղաքացիական անձանց վնասելը, բավական է եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին:
Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները», էշելոնացված տեսադիտարկման համակարգերը, սահմանագծին տարբեր գովազդված ծրագրերով ներգրավված անձնակազմը չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, այն հատելը և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը:
Իսկ Բաքվից փոխանցված տեղեկատվության պայմաններում ադրբեջանցի զինծառայողի ֆիքսումը տեղի է ունեցել ոչ թե հատուկ օպերացիայի կամ գործողությունների կազմակերպման, այլ քաղաքացիական անձի ու նրա անչափահաս երեխաների հետ միջադեպի հետևանքով:
Սա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները»: