Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նունե Հակոբյանի որդին իր մարմնով ծածկել էր հակատանկային նռնակը, որ պայթյունից մյուսները չվնասվեն՝ ըստ Yerkir.am-ի, այս օրինակին անդրադարձավ ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը ԱԺ-ում՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նա տեղեկացրեց, որ տիկին Հակոբյանին պետությունը սեփականության իրավունքով բնակարան է հատկացրել՝ որդու անձնազոհության համար։
«Մեխանիզմն այն էր, որ հանձնել ենք քաղաքապետարանի նվիրաբերությամբ՝ պայմանով, որ սեփականության իրավունքով հատկացնի զոհված զինծառայողի մորը։ Այդ ձևաչափը հենց հիմա քննարկում ենք, երեկ վարչապետի աշխատակազմում քննարկում եմ ունեցել՝ բարձրացնելու այդ դեպքերի համար պետբյուջեից տրվող գումարները, մենք հիմա հաշվարկների մեջ ենք»,-ասաց նա։
Այստեղ, սակայն, ըստ նրա, խնդիր կա, քանի որ շատ դեպքերում նշանակված թոշակների հիմնավորվածությունը կասկածի տեղիք է տալիս․ «Շատ դեպքերում նշանակել են 10 տարի առաջ և հնարավորություն չունենք այդ վարչական ակտը վերանայելու։ Հիմա գնում ենք թվայնացման, որ թվային ձևով գործ ունենանք՝ հասկանալու քանի իրական շահառու ունենք, որոնք իսկապես անձնազոհության են գնացել և հերոսություն են արել, սակայն այդ չափով չի փոխհատուցում, որը նվազագույն կենսաապահովման ապրուստի միջոց կլինի»։
Հաշվարկները սկսել են, որպեսզի պարզեն իրական շահառուներին և առավել նպատակային տրամադրեն շնորհակալությունը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խոսեց մեկ այլ խնդրի մասին, որ եթե քաղաքացին զոհվում է հակառակորդի գնդակից՝ փոպհատուցում ստանում է, բայց նույն մարտական պարտականությունը կատարելիս՝ եթե ձնահոսքից է զոհվել, կամ ավտովթարից կամ այլ պարագաներից, որը հակառակորդի կողմից չէ և մարտական գործողությունների ընթացքում չէ, չի ստանում։
Տիգրան Բալայանն ասաց՝ այդ դեպքերը ևս ներառվել են շրջանառության մեջ դրված օրինագծերի փաթեթ։
Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներին գոյություն ունեցող կարգավորումներով փոխհատուցում տալու խնդրին․ այդպիսի մի նախագիծ «Լուսավոր Հայաստանը» բերել էր ԱԺ, բայց մերժվեց։
Տիգրան Բալայանն ասաց՝ չեն խոստանում, որ այդ հարցը կքննարկվի։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ բոլոր հարցերն էլ քննարկման ենթակա են։
Ամեն դեպքում, Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ սկզբում «Լուսավոր Հայաստանը» բերեց նախագիծ, որով առաջարկվում էր բոլոր նրանց, ովքեր պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում, զորացրվելուց հետո անցնեն պարտադիր բժշկական ստուգում, որի արդյունքում հայտնաբերված խնդիրները լուծվեն հիմնադրամի միջոցների հաշվին։ Նախագիծը մերժվեց՝ միջոցների անբավարար լինելու պատճառաբանությամբ։
Հետո իրենք բերեցին ներկայում քննարկվող նախագծի նման մի նախագիծ, որով առաջարկում էին, որ եթե զինվորի օրինախախտության արդյունքում չէ, որ առաջացել է կյանքին կամ առողջությանը վնասը, կրկին տրվի փոխհատուցում, դա ևս մերժվեց։
Երրորդ նախագիծը երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների մասին էր, որը կրկին չընդունվեց։
Գորգիսյանը կոչ արեց փորձել ընդյալնել շահառուների շրջանակը»
Հարակից զեկուցող՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը վստահեցրեց, որ քայլ քայլ շահառուների շրջանակը ավելացնում են և հնարավորությունների ավելացմանը զուգահեռ ավելանում են նաև այն մարդիկ, որոնք ներառվելու են որպես հիմնադրամի շահառու։
Մանրամասն՝ տեսանյութում․