|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում` Արմավիրի մարզին գումար հատկացնելու մասին` ուժեղ կարկուտի ու քամու հետևանքների վերացման նպատակով:
Նախարարի խոսքով` Արմավիրի աղետից հետո վարչապետի, գյուղնախարարի և տարածքային կառավարման նախարարի այցի արդյունքում ձևավորվել է սույն որոշումը` առավելագույնս ուշադրություն դարձնել մարզի խնդիրներին: Ըստ այդմ` 51 միլիոն դրամ է հատկացվում, որից 3 միլիոն դրամը Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար, 10 միլիոն դրամը հատկացվելու է Արտաշար գյուղին` գյուղտեխնիկա ձեռք բերելու համար:
Մյուս կետը վերաբերում է միջհամայնքային մանկապարտեզին, երբ 3-4 գյուղից երեխաներ էին բերում այդ մանկապարտեզ, որի ծավալները չէին բավարարում: Այդ մանկապարտեզին գումար կհատկացվի վերանորոգվելու, բարեկարգվելու համար
Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայանքներ՝ 36 մլն դրամով: