Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիշատակել է բոլոր այն սրբերին, ովքեր նահատակվել են մահմեդականություն չընդունելու համար:
1480 թվականին 800 քրիստոնյա սպանվել է Օսմանյան Թուրքիայում` Օտրանտոյի գրավման ժամանակ: Թուրքերը սպանել են արքեպիսկոպոսին եւ հրամայել ժողովրդին կրոնափոխ լինել: Երբ մարդիկ հրաժարվել են, թուրքերը սպանել են 15 տարեկանից մեծ տղաներին` հիմնականում գլխատելով:
«Հիշելով Օտրանտոյի նահատակներին` մենք Աստծուն խնդրում ենք, որպեսզի պահպանի բոլոր քրիստոնյաներին, ովքեր ապրում են աշխարհի տարբեր ծայրերում եւ դեռեւս տառապում են բռնությունից: Թող Աստված նրանց ուժ տա` հավատարիմ մնալ սեփական հավատքին եւ չարին պատասխանել բարությամբ»,- ասել է Հռոմի պապը:
Նա որեւէ երկրի անուն չի նշել, սակայն Վատիկանը մշտապես մտահոգություն է հայտնել Միջին Արեւելքում քրիստոնյաների եւ ղպտիների հանդեպ բռնությունների կապակցությամբ. տեղեկացնում է Yahoo news-ը: