|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի 6 նոր թվային սեյսմիկ կայանների տեղադրման գործընթացը։ Անգլիական արտադրության Guralp մակնիշի նորագույն կայանները ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությանն է տրամադրել ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
Ներկա փուլում կատարվում են փորձարարական աշխատանքներ` ՍՊԾ Ազգային մոնիթտորինգային ցանցի դիտակետերում սեյսմիկ աղմուկները գրանցելու, ստացված տվյալները վերլուծելու և իրական ժամանակում հաղորդելու ուղղությամբ:
Ստուգողական չափումների նպատակն է ընտրել ընդունված պահանջներին բավարարող դիտակետեր, որտեղ աշխատանքների հաջորդ փուլում կտեղադրվեն մշտապես գործող սեյսմիկ կայաններ:
Նախատեսվում է, որ ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման և վերլուծության կենտրոն։ Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:
Ստուգողական չափումներն արդեն անցկացվել են «Մեծամոր», «Լեռնագոգ», «Ամբերդ», «Արուճ-1», «Արուճ-2», «Վանանդ», «Վարդանաշեն», «Դվին», «Կապուտան» և «Փարաքար» դիտակետերում: