|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի իշխանությունները նոր միջոցներ են ձեռնարկել Լիբիա սնունդ ու ներկեր մատակարարող թուրքական նավի վրա գերմանական ռազմանավի՝ ստուգում իրականացնելու նպատակով ներխուժումից հետո: Թուրքիան Միջերկրական ծովում կստեղծի ծովային երթևեկի դիտարկման կայաններ: Այսպիսով՝ Անկարան անմիջապես կտեղեկացվի յուրաքանչյուր նավի տեղաշարժի մասին Արևելյան Միջերկրական ծովում և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետության տարածքային ջրերում:
Թուրքիան նախատեսում է հսկողության այս համակարգը շահագործման հանձնել 2021 թվականին:
Այս կայանների կառուցման համար կօգտագործվեն ներքին ծրագրեր, որոնք մշակվել են թուրքական «Havelsan» ընկերության կողմից: Ծրագրի շրջանակներում Հյուսիսային Կիպրոսի տարածքային ջրերում կստեղծվի նավերի տեղաշարժի ծառայությունների համակարգ, որը բաղկացած է նավերի տեղաշարժման սպասարկման կենտրոնից և ծովային երթևեկությունը դիտարկելու երկու կայանից:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների ռազմանավերը Միջերկրական ծովում իրականացրել են «Իրինի» գործողությունը՝ ուղղված Լիբիա զենքի մատակարարումը զսպելուն, որի շրջանակներում գերմանական տեսչությունը խուզարկություններ է իրականացրել թուրքական նավում: