|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մայիսի 4-ին եւ 5-ին Արագածոտնի մարզի որոշ համայնքներ պատուհասած խոշոր կարկուտի ավերիչ հետեւանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում` գյուղնախարարի գլխավորությամբ. այսօր լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Պարզվում է` տուժած համայնքներն ունեցել են հակակարկտային կայաններ, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, դրանցից արձակված կրակոցները չեն օգնել:
Փոխնախարարը նախ նշեց, որ հարկավոր չէ նման թյուր կարծիք տարածել, այնուհետեւ հայտնեց, որ, կարեւորելով ոլորտը, կառավարությունը ծրագիր է մշակել հակակարկտային կայանների պաշտպանիչ գոտին առաջին սահմանով ավելացնելու ուղղությամբ. «Այս պահին Հայաստանի տարածքում տեղադրված հակակարկտային կայանները պաշտպանում են 20 հազար հա հողատարածք: Իսկ մեր մշակովի տարածքները 300 հազար հա են»: