Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (ՀԱԷԿ)՝ ծանոթանալու ընկերության և այնտեղ պահպանության ծառայություն իրականացնող հատուկ հրշեջ ջոկատի ընթացիկ աշխատանքին:
Հրավիրված խորհրդակցության ժամանակ ԱԻ նախարարը նշեց, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ գործունեության կարևոր բաղադրիչն է նաև ՀՀ ԱԻՆ ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ-ջոկատի աշխատանքը, և այս առումով էլ ավելի պատասխանատվությամբ և ուշադրությամբ պետք է շարունակել աշխատանքները:
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ-ջոկատի անձնակազմին՝ նշելով, որ ջոկատն իր առջև դրված խնդիրները՝ մասնավորապես հրդեհային անվտանգությունը և նախապահպանությունը, իրականացնում է բարձր մակարդակով:
Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվեցին ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները: Խորհրդակցության ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը համագործակցության և տեխնիկական հագեցվածության մասին հարցեր առաջադրեց. որոշվեց տեղեկատվական կապն առավել ուժեղացնել: ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը նշեց, որ ՀԱԷԿ-ի անվտանգության նկատառումներից ելնելով, իրականացվել են ինքնագնահատման մասնագիտական սթրես թեստեր, և երաշխավորեց, որ ՀԱԷԿ-ի անվտանգությունը բարձր մակարդակում է գտնվում:
Նախարար Ռոստոմյանը շրջեց նաև տուրբինային արտադրամասում, եղավ բլոկի կառավարման վահանակում, ծանոթացավ կայանի շենքային պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու խնդիրներին, որտեղ նախարարին ներկայացվեցին նոր սարքավորումները և հների արդիականացման տարբերակները: