|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԵՄ ինստիտուտների ծառայողներն այսօր Բրյուսելում գործադուլ են հայտարարել` բողոքելով ԵՄ բյուջեի կրճատման դեմ, ինչի հետեւանքով նվազել են նրանց աշխատավարձերը: Ակցիային մասնակցել է մոտ 3,5 հազար մարդ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Արհմիությունների ներկայացուցիչները զգուշացրել են, որ եթե ներկայիս քաղաքականությունը շարունակվի, «եվրաբյուրոկրատները կկորցնեն իրեն գնողունակության 60 տոկոսը մոտակա 15 տարիների ընթացքում»:
Եվրահանձնաժողովի հասարակ պաշտոնյայի մեկնարկային աշխատավարձը 2,6 հազար եվրո է: Իսկ 63 տարեկանում թոշակի անցած բարձրաստիճան պաշտոնյան ստանում է 18 հազար եվրոյի կարգի կենսաթոշակ: