|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Բաքվի բնակիչների ստիպողական տեղահանումը եւ նրանց տների ավերում: Կառավարությունը նաեւ պետք է երաշխավորի, որ տեղահանված մարդիկ փոխհատուցում կստանան. հայտարարում է Human Rights Watch իրավապահպան կազմակերպությունը:
Ձմեռային այգին, որ այս շաբաթ բացվելու է Բաքվում, մի քանի հազար մարդկանց նախկին բնակավայրն է եղել: Իշխանությունները ծրագրել են նախկին նախագահ Հեյդար Ալիեւի ծննդյան օրվա կապակցությամբ այդտեղ հանդիսավոր արարողություններ ու միջոցառումներ իրականացնել:
Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ ստիպողական տեղահանումը Ձմեռային այգու տարածքից սկսվել է դեռեւս 2009-ին, շատերին տներից դուրս են հանել առանց զգուշացնելու, անգամ` գիշերը: Իշխանություները հրաժարվել են գույքի արժեքին համապատասխան փոխհատուցում տալ բնակիչներին: Իսկ երբ այս տարի որոշել են ընդլայնել Ձմեռային այգու տարածքը, անցել են հարեւան փողոցների «մաքրմանը»:
2011-ին եւ 2012-ին HRW-ն նամակներ է գրել նախագահ Իլհամ Ալիեւին, սակայն դրանք մնացել են անպատասխան: