Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2017թ. իր հերթական զեկույցը: BBC Türkçe-ի տեղեկացմամբ՝ զեկույցում տեղ են գտել Թուրքիայի վերաբերյալ քննադատական ձևակերպումներ: Ընդհանուր առմամբ, կազմակերպությունն անդրադարձել է 90-ից ավելի երկրների. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հուգ Վիլյամսոնը զեկույցում նշել է, որ Թուրքիայի բնակչության վերջին սերունդը հայտնվել է չափազանց ծանր ճգնաժամի մեջ: Զեկույցում անդրադարձ է կատարվել անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած զարգացումներին՝ «Մարդու իրավունքների վիճակի սահմռկեցուցիչ վատթարացում» վերնագրի ներքո:
«Թուրքիայի նախագահը և կառավարությունը օգտագործում են 2016թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձը մարդու իրավունքները ճնշելու և հիմնական ժողովրդավարական երաշխիքները վերացնելու նպատակով»,- ասված է զեկույցում:
Կազմակերպությունը հիշեցնում է նաև, որ 2016թ. երկրորդ կիսամյակում երկրում ծայր առան լրագրողների զանգվածային ձերբակալություններ, բազմաթիվ մեդիա կառույցների գործունեություն դադարեցվեց, մի շարք քաղաքական գործիչներ կալանավորվեցին, հազարավոր մարդիկ հեռացվեցին աշխատանքից, փակվեցին բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, իսկ դատական համակարգի գործունեությունը հայտնվեց կառավարության վերահսկողության ներքո:
«Ժողովրդավարությունն ամրապնդելու նպատակով հեղաշրջման դեմ կուսակցությունների միավորվածությունից օգուտ քաղելու փոխարեն Թուրքիայի կառավարությունը նախընտրեց անխնա ճնշել քննադատող ձայներն ու ընդդիմադիր ուժերին»,- ասված է Human Rights Watch-ի զեկուցում: