կարևոր
2077 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-24 19:09
Քաղաքական

Արցախցիները, որոնք մինչ տեղահանումը դուրս էին եկել, և հիմա կորցրել են բնակարանները, ինչո՞ւ շահառու չեն․հարց՝ Փաշինյանին

Արցախցիները, որոնք մինչ տեղահանումը դուրս էին եկել, և հիմա կորցրել են բնակարանները, ինչո՞ւ շահառու չեն․հարց՝ Փաշինյանին

44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ից հեռացած մեր այն հայրենակիցները, որոնք արդեն բռնի տեղահանվածի եւ փախստականի վիճակում են եղել, նրանց համար մենք որոշակի ծրագրեր իրականացրել ենք, այդ թվում՝ գործում է նաեւ բնակարանային ապահովման ծրագիր, մենք նույնիսկ բնակարանների գնման վկայագրերի բաշխման որոշակի ծրագիր ենք իրականացրել, որին պետք է անդրադառնանք ժամանակ առ ժամանակ, տեսնենք՝ ինչպես են ծրագրերն աշխատում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեղահարցերին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, թե 44-օրյա պատերազմի հետեւանքով բռնի տեղահանված արցախցիների բնակվարձերի փոխհատուցում չի լինում։

Անդրադառնալով հարցին՝ Արցախցիները, որոնք մինչ տեղահանումը դուրս էին եկել, եւ հիմա կորցրել են բնակարանները, ինչո՞ւ շահառու չեն համարվում, Փաշինյանն ասաց․ «Հիմա մեր հիմնական ուշադրությունը եւ մեր կենտրոնացումը եղել է եւ կա սեպտեմբերի 19-ի դեպքերի բերումով ԼՂ-ից հեռացած մեր հայրենակիցների խնդիրները։ Մենք ընդունում ենք, որ կան դեպքեր, որոնք այս դեպքի կամ այն մյուս դեպքի մեջ չեն մտնում , եւ այդ դեպքերը պետք է անհատական կերպով նայենք ու քննենք, եւ եթե ինի անհատական խմբով եթե լինի նոր շահառուների խմբեր ձեւավորելու հնարավորություն, եւ լեգիտմիություն եւ հնարավորություն, մենք դրա մասին կմտածենք։ Մենք երբեք օբյեկտիվ հիմնավորումը չենք անտեսի, սակայն այնտեղ, որտեղ չկա բյեկտիվ հիմնավորում, որովհետեւ կան մեր քույրեր եւ եղբայրներ, ովքեր ինչ-ինչ հանգամանքների բերրումով որոշ ժամանակ առաջ տեղափոխվել են Հայաստան։ Կոնկրետ այս դեպքը մենք նորից կնայենք, եւ կփոխանցենք Սոցապ նախարարություն»։