|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Բարեւ Երեւան» դաշինքի շտաբը հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Դարնում ասված է.
«Ընտրական գործընթացի քվեարկության փուլը անցավ աննախադեպ լարված մթնոլորտում, եւ մեր ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը մեր կողմից կտրվի ընտրությունների ավարտից հետո:
19:00-ի դրությամբ ընտրական հանձնաժողովների՝ ոչ իշխանական ուժերը ներկայացնող անդամները եւ վստահված անձինք շարունակում են պայքարել իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների խեղմանն ուղղված քայլերի դեմ: Սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, իշխանությունները որոշել են վերջին պահին գնալ էլ ավելի կոշտ ընտրախախտումներ իրականացնելու ճանապարհով, այդ թվում՝ քվեների հաշվարկի ժամանակ ձայնագողության եւ ընդդիմության անդամ հանդիսացող ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գործադրման: Թիրախի տակ են հատկապես Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն և Էրեբունի համայնքների ընտրատեղամասերը:
Մենք փոխանցել ենք այս տեղեկատվությունը տեղամասային հանձնաժողովներում մեր ներկայացուցիչներին՝ առաջարկելով կրկնապատկել իրենց զգոնությունն այս վճռական պահին: Նույնը հորդորում ենք անել մյուս ոչ իշխանական ուժերին: Իրավապահ մարմիններից պահանջում ենք ապահովել ընտրական գործընթացի օրինականությունը եւ կանխել դրանում քրեածին տարրերի ներգրավումը»: