|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է հրապարակեր Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը: Այս մասին հայտնում է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Քիչ առաջ պաշտպանության կողմին հայտնի դարձավ, որ դատավոր Ս.Մարաբյանը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով: Նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ»։
Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին: Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:
Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին: