Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։
Նա նշեց, որ իրենց ընթացիկ շրջանի հիմնական պրոբլեմը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը։
«Երեկ 665 նոր դեպք ենք հայտնաբերել, մեզ չի հաջողվում թվերն իջեցնել և մենք գիտենք դրա պատճառը․ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Պարտադիր անձը հաստատող փաստաթուղթ ունենալու պարետատան որոշման նպատակը, ըստ նրա, այն է, որ վարչական լծակն ավելի արդյունավետ գործի։
Պետական բոլոր այն մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, պետք է կարգավորեն հերթերը ոչ միայն տարածքում, այլև՝ տարածքից դուրս՝ կարևորեց Փաշինյանը։ Նա այդ մասին հանձնարարական է ուղարկել։
«Շատ կուզեի, որ բանկային համակարգն այս առումով նախանձախնդիր լիներ։ Մենք գիտենք, տեսել ենք մի շարք լավ օրինակներ, բայց մինչև այժմ էլ մենք ստանում ենք լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձևերով հերթ կանգնել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․