| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ»-ի տեղեկություններով` ԲՀԿ-ն, անկախ ընտրությունների արդյունքներից, որևէ կերպ չի ներգրավվելու հետընտրական զարգացումների մեջ, չի մասնակցելու որևէ բողոքի ակցիայի, որոնք պատրաստվում են իրականացնել ՀԱԿ-ը և մնացյալները, այդ թվում և չի մասնակցելու արդեն իսկ հայտարարված մայիսի 9-ի` նախախորհրդարանի միտինգին:
«Ծառուկյանն ինչո՞ւ պետք է Օսկանյանի համար միտինգ անի»,- հարցնում են որոշ ԲՀԿ-ականներ, մանավանդ որ, ըստ նրանց, կա նախնական պայմանավորվածություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ղեկավարների մակարդակում, որ ԲՀԿ-ն է լինելու երկրորդ տեղում, որովհետև, որքան էլ որ իշխող կուսակցության «ուղեղային կենտրոնները» գտնում էին, որ պետք է հասնել նրան, որ երկրորդ տեղում լինի «Բարև, Երևան» դաշինքը, և մայրաքաղաքում առանձին վերցրած տեղի ունենա ԵԺԿ երեք կուսակցությունների միասնություն` եվրաինտեգրման «դրոշի» ներքո, «Ժառանգությունը» չի ձգում` ոչ սոցիալական հարցումներով և ոչ էլ իր պահվածքով:
«Մենք մեկ այլ վտանգի առջև ենք կանգնած. մայիսի 5-ի ընտրություններից հետո կուսակցության որևէ թևը, ըստ ամենայնի, կլքի կուսակցությունը, հիմա դժվար է ասել, թե որը, բայց որ էսպես շարունակվել չի կարող, դա հաստատ է»,- ասել է թերթի ԲՀԿ-ական զրուցակիցը: